Նոր Աֆոնի հինգաստղանի հյուրանոցներից մեկում Աբխազիայի ոստիկանությունը ցրել է տեղի քրեական էլիտայի հերթական հավաքը: Ոստիկանության փոխանցմամբ՝ ձերբակալվել է 7 մարդ, այդ թվում Ապակելան, Խաշբան, Պըզան, Նանիկը, Թեմոն ու Հասիկը: Առաջին երկուսին`՝ տարեցներին, ձեռք չեն տվել, իսկ «երիտասարդներին» բերման են ենթարկել ու տեղափոխել Սուխումի, հաղորդում է «Փրայմ Քրայմը»:

Գաղտնիք չէ, որ բնակչության մեկ շնչին ընկնող «օրենքով գողերի» թվով Աբխազիան երեւի թե առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում: Ամենայն հավանականությամբ, Սուխումիի նոր իշխանությունը ցանկացել է ցույց տալ, որ ինքը բավարար համարձակություն ունի փչացնել գողերի ընթրիքը: