Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը Ռուսաստանին հրավիրել է միանալ G77 կազմակերպությանը: Նա նկատել է, թե միավորմանը կարելի է տալ «77-ի խումբ՝ գումարած Չինաստան եւ Ռուսաստան» անվանումը:
Մորալեսը նաեւ կոչ է արել դադարեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրսի աշխատանքը, քանի որ այն չի կարողանում ապահովել խաղաղությունն աշխարհում, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
G77-ը խոշորագույն միջպետական կազմակերպություն է, որը միավորում է զարգացող երկրներին: Սկզբում այն միավորում էր 77 երկրների, իսկ այժմ ընդգրկված են 133 երկրներ:




























