Մալտիպու տեսակի փոքր շունը՝ Սյուզի մականվամբ, կենդանի է մնացել ամերիկյան Ֆորթ-Լոդերդեյլ քաղաքի երկնաքերերից մեկի16-րդ հարկից ընկնելուց հետո: Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ նա գրեթե չի տուժել:
Շան տիրուհի Իլեյն Քարալիսը պատմել է, որ շան հետ այցելել էր հարեւանուհուն, ով վերանորոգում էր բնակարանը, շունն ընկել էր օդափոխման հորանը: Կենդանին ընկել է երկրորդ հարկի հարթակի վրա: Հրշեջները ստիպված են եղել կոտրել պատը՝ նրան դուրս բերելու համար: Գործողությունը մի քանի ժամ է տեւել., հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երբ շանը բերել են անասնաբույժի մոտ, պարզվել է, որ նա որեւէ լուրջ վնասվածք չունի: Բժիշկ Սփենսեր Ռաթնոֆը «հրաշք» է անվանել կոտրվածքների եւ արյունահոսության բացակայությունը:





























