Պակիստանի ՌՕՈւ-ի կործանիչները հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերին երկրի հյուսիս-արեւմուտքում: Պակիստանի «GeoTV» հեռուստաընկերության տվյալներով՝ սպանվել է 150 ահաբեկիչ:

Կործանիչների նպատակն էին «Ուզբեկստանի իսլամական շարժում» խմբավորման գրոհայինները, որոնք նախկինում հայտարարում էին Քարաչիի օդանավակայանի վրա իրենց հարձակման մասին: Ավիահարվածը հասցրել են իսլամիստների դիրքերի ուղղությամբ Դեգհան վայրում ՝ Աֆղանստանին սահմանակից Հյուսիսայի Վազիրիստան նահանգի մայրաքաղաք Միրանշահ քաղաքից 25 կմ արեւմուտք, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով «AFP»-ին:

Հունիսի 9-ին զինված գրոհայինները հարձակվել էին միջազգային Քարաչի օդանավակայանի վրա: Մարտի ընթացքում զոհվել էր 24 մարդ: Հարձակման պատասխանատբվությունն իր վրա էր վերցրել «Թեհրիք-ի- Թալիբան» ահաբեկչական խմբավորումը Պակիստանից: