Չինաստանի կենտրոնական Խունան նահանգում գրանցվել է ավելի քան 300 երեխայի զանգվածային թունավորում: Պատճառը կարող էր լինել մոտակայքում գտնվող քիմիական գործարանը:
Կապարի պարունակությունը Դապու քաղաքի երեխաների օրգանիզմում, ինչպես նշվում է, հայտնաբերվել է ինքնազգացողության վերաբերյալ բազմաթիվ բողոքներից հետո: Բժիշկների գնահտամամբ՝ հետազոտված երեխաների արյան մեջ միջինը երեք անգամ ավել ծանր մետաղ էր պարունակվում: Հավանական աղբյուր է համարվում քաղաքին մոտ գտնվող «Մեյլուն քիմիական նյութեր» ձեռնարկությունը, որը կեղտաջրեր է բաց թողել կամ վնասակար նյութեր արտանետել: Այս պահին այնտեղ ստուգումներ են անցկացվում, գործարանը չի աշխատում, հաղորդում է «Սինհուան»:
Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, կապարի ավել պարունակությունն օրգանիզմում կարող է նյարդային եւ վերարտադրողական համակարգերի լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ, արյան ճնշման բարձրացման հանգեցնել:





























