Իսրայելի բանակը ձերբակալել է 80 պաղեստինցու Հորդանան գետի արեւմտյան ափին անհետացած երեք երիտասարդի որոնման աշխատանքների ընթացքում:

Ձերբակալվածների թվում է ՀԱՄԱՍ շարժման ակտիվիստ, պաղեստինյան օրենսդիր խորհրդի անդամ Հասան Յուսեֆը: Յուսեֆը ՀԱՄԱՍ-ի նախկին պաշտոնական ներկայացուցիչ է, ով համարվում է շարժման հոգեւոր առաջնորդներից մեկը:

Միաժամանակ իսրայելական բանակը պարեկային ժամ է մտցրել պաղեստինյան Հեւրոն եւ Բեթղեհեմ քաղաքներում: Փակ են անցակետերը Գազայի հատվածի հետ սահմանին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հունիսի 12-ին կրոնական ուսումնական հաստատության երեք աշակերտ Քֆար-Էցիոն բնակավայրում անհետ կորել են պարապմունքներից վերադառնալուց հետո, նստել են պատահական մեքենա Հեւրոն քաղաքի մոտակայքում: Նրանցից երկուսը 16 տարեկան են, երրորդը 19 տարեկան է:

Իսրայելի վարչապետ Բենիամի Նեթանյահուն Թել-Ավիվում մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդեց, որ իսրայելցիներին առեւանգել են ՀԱՄԱՍ շարժման իսլամիստները: Հունիսի 15-ի երեկոյան Նեթանյահուն մտադիր է ռազմաքաղաքական կաբինետի նիստ հրավիրել: