ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության իշխող մարմինը՝ Հանրապետական ազգային կոմիտեն համարում է, որ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, երկրի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կին Հիլարի Քլինթոնի իշխանության գալն «անմտություն» է: Դա ցույց տալու համար մշակվել է PR-ակցիա:

Դրա կարգախոսն է «Another Clinton in the White House is nuts» («Եւս մեկ Քլինթոն սպիտակ տանը. սա անհեթեթություն է», ընդ որում «nuts» բառը մեկ այլ իմաստով նշանակում է «ընկույզ»): Իրենց արշավը նրանք կազմակերպել են հսկա սկյուռի տեսքով: Հանրապետականները երիտասարդին սկյուռի հագուստ են հագցրել, ուղարկել նրան Ջորջ Վաշինգթոնի համալսրարան, որտեղ ելույթ էր ունենում Քլինթոնը: Սկյուռին անվանել են «HRC Squirrel» (HRC-ն Հիլարի Քլինթոնի անվան սկզբնատառերն են), հաղորդում է «Dni.ru»-ն՝ վկայակոչելով «Time»-ը:

«Twitter»-ում ստեղծվել է հատուկ էջ, որտեղ սկյուռի անունից սարկաստիկ հայտարարություններ են հրապարակում նախկին պետքարտուղարի հասցեին: