Եմենում գրոհայինները հարձակվել են ռազմական բժիշկների ավտոբուսի վրա, սպանվել է յոթ հոգի, 11-ը վնասվածք են ստացել:

Միջադեպը տեղի է ունեցել Ադեն քաղաքից մոտ 15 կմ հյուսիս, որը գտնվում է Եմենի հարավում: Ավտոբուսն ուղեւորվում էր ռազմական հոսպիտալներից մեկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելոբ «Reuters»-ին: Զոհերից մեկը կին է:

Եմենում 2011թ.-ին խաղաղ իշխանափոխությունից հետո անկայուն իրավիճակ է պահպանվում: Չնայած իշխանությունների գործադրած ջանքերին՝ երկրի հարավում չեն դադարում «Ալ-Քաիդայի» գրոհայինների ահաբեկչությունները: