Բրազիլացի մարմնավաճառները ֆուտբոլ են խաղացել հանուն սեռական ծառայություների ոլորտում աշխատողների իրավունքների պաշտպանության: Խաղը, որը կազմակերպել էր Մինաս-Ժեյրաս նահանգի մարմնավաճառների միությունը, կայացել է Բելու-Օրիզոնտիում, որտեղ ֆուտբոլի աշխարհի առաջնություն է անցկացվում:
Մարմնավաճառները եւ ամերիկացի ավետարանչականները միավորվել են «Մերկ ֆուտբոլային ակումբում» եւ խաղացել են տեղի համալսարանի թիմի դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Իրավունքները պետք է հավասար լինեն բոլորի համար: Մենք մյուսներից չենք տարբերվում միայն այն պատճառով, որ սեռական ծառայությունների բնագավառում ենք աշխատում,- ասել է մարմնավաճառների թիմի խաղացող Պատրիսիան:- Մենք ի վերջո կքանդենք այդ համակարգը»:





























