Արքայազն Ուիլիամն իր ճանաչվածությամբ գերազանցել է իր տատիկին՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդին:

Մեծ Բրիտանիայի բնակիչներն առավել հակված են արքայազն Ուիլիամին, ով 68 տոկոս ձայն է հավաքել: Այնուհետեւ Ելիզավետա Երկրորդն է 63 տոկոս ձայնով: Առաջատարների եռյակը փակում է արքայազն Չարլզը, որին աջակցել է 43 տոկոսը:

Արքայական ընտանիքի ներկայացուցիչներն իրենց ճանաչվածությամբ գերազանցում են բրիտանացի քաղաքական գործիչներին, որոնց թվում առավել բարձր տոկոս ապահովել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ 28 տոկոս, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բրիտանացիներին խնդրել են պատասխանել հետեւյալ հարցին. «Նշենք, թե ստորեւ թվարկվածներից ում հանդեպ ունեք դրական կամ բացասական վերաբերմունք»:  Առաջարկվող թեկնածուներն էին արքայական ընտանիքի անդամները եւ առաջատար բրիտանացի քաղաքական գործիչները: Հարցումն անցկացրել են «The Independent on Sunday» թերթի պատվերով «ComRes» ընկերության կողմից: