Բեյբ մականունով խոզը դարձել է համացանցի աստղ այն բանից հետո, երբ տեսառեգիստրատորն արձանագրել է կենդանու հուսահատ փախուստը բեռնատարից: Խոզին տեղափոխում էին սպանդանոց:

Բեռնատարի թափքում տասնյակ խոզեր են եղել, որոնցից մեկն է աչքի ընկել խելքով ու խիզախությամբ: Նա բարձրացել է մյուս խոզերի մեջքին, մոտեցել բեռնատարի պռնկին եւ գխիվայր ցատկել: Գետնին նա մի քանի շրջան պտտվել է եւ փախել դաշտի ուղղությամբ: Բայց դրանով Բեյբի արկածները չեն ավարտվել: Նա հայտնվել է ոստիկանների ձեռքում, որոնք ականատեսներից իմանալով կատարվածի մասին, խոզին տեղափոխել են ոստիկանատուն եւ դարձրել իրենց թալիսմանը, հաղորդում է NTV-ն: