Հունիսի 15-ին Կիեւի Մայդանում մի քանի հարյուր մարդու մասնակցությամբ տեղի է ունենում Հասարակական երրորդ վեչեն: Մայդանն առաջ է քաշել երկու հիմնական պահանջ, մասնավորապես, խորհրդարանականների կողմից նոր ընտրական օրենքի ընդունում, ինչպես նաեւ խորհրդարանի ցրում եւ նոր ընտրությունների նշանակում:
Ինչպես բեմից հաղորդել է Գերագույն Ռադայի նոր ընտրությունների նախաձեռնության համակարգող Տարաս Շամայդան, մասնավորապես, նոր օրենքը ենթադրում է բաց կուսակցական ցուցակների առկայություն, խորհրդարան անցնելու սահմանի իջեցում մինչեւ 3 տոկոս, նախընտրական արշավների թափանցիկ ֆինանսավորում, ընտրական իրավունքի խախտման անխուսափելի պատիիժ:
Շամայդան նաեւ հաղորդել է, որ տասնյակ կազմակերպություններ հասարակական նախաձեռնություն են նախաձեռնել, որը կոչվում է «Նոր ընտրություններ նոր օրենքների համաձայն», ինչպես նաեւ այն մասին, որ հունիսի 17-ին 09:00-ին ծրագրված է նոր ակցիա Գերագույն Ռադայի շենքի մոտ «Նոր ընտրություններ: Մաքրում ենք Ռադան», հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Ցանկացողներին մոտիվացիոն պիտակներ են հանձնել, որոնցով ակտիվիստները հունիսի 17-ին ծրագրում են «Ռադայի մաքրում» իրականացնել:





























