Ուկրաինայի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-մայոր Ալեքսանդր Շուտովը հեռացվել է պաշտոնից: Այդ մասին «Ուկրաինսկայա պրավդային» հաղորդել է տեղեկացված աղբյուրը:

Հրաժարականը հաստատվել է նախագահի կողմից հունիսի 15-ին: Աղբյուրների տվյալների համաձայն՝ հրաժարականի պատճառը դեռ հայտնի չէ:

Աղբյուրը նշել է, որ հրաժարականը հաջորդել է  նրան, որ պարզվել է Ալեքսանդր Շուտովի եւ պաշտպանության նախկին նախարար Պավել Լեբեդեւի բարեկամական կապի մասին (գեներալ-մայորի որդին ինչ-որ ժամանակ Պավելի Լեբեդեւի դստեր հետ էր ամուսնացած):