Վերջին 25 տարվա ընթացքում իշխած ԱՄՆ-ի բոլոր նախագահների շարքում ամենից շատ ամերիկացիները հարգում են Բիլ Քլինթոնին: Այսպիսին են ԱՄՆ-ում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները:
Իրենց ձայնը Քլինթոնին են տվել հարցվողների 42 տոկոսը: Ընդ որում, գործող նախագահի օգտին ձայն տվել է հարցվողների միայն 18 տոկոսը:
Ջորջ Բուշ Կրտսերի օգտին քվեարկել է 17 տոկոսը, նրա հոր՝ Ջորջ Բուշ Ավագի օգտին՝ 16 տոկոսը, հաղորդում է «NBC News»-ը:
Դեմոկրատական կուսակցությունում վախենում են պարտվել նոյեմբերին կայանալիք ընտրություններում նախագահի ցածր հեղինակության պատճառով: «Washington Post»-ի եւ «ABC»-ի վերջին հարցումները վկայում են, որ ամերիկացիների միայն 41 տոկոսն է պաշտպանում նախագահի գործողությունները: Մարտ ամսվա համեմատ վարկանիշը նվազել է 5 տոկոսով:





























