Կիրակի՝ հունիսի 15-ին, տեղի է ունեցել Սլովակիայի նոր նախագահ Անդրեյ Կիսկայի երդման արարողությունը, որից հետո նա պաշտոնապես անցել է պարտականությունների կատարմանը: Նրա հիմնական մրցակիցն էր վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:
Ինչպես հաղորդում է «Իտերֆաքսը», նորընտիր նախագահը մարտի 29-ին հրաժարվել է աշխատավարձից պաշտոնակատարման ողջ ընթացքում: Պետության ղեկավարը տարեկան ստանում է 600 հազար եվրո աշխատավարձ, իսկ Անդրեյ Կիսկայի տարեկան եկամուտները կազմում են տարեկան մոտ 700 հազար եվրո:
Անդրեյ Կիսկան գործարար է, բարեգործ, «Բարի հրեշտակ» հիմնադրամի հիմնադիր, որը զբաղվում է քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությամբ: Նախընտրական քարոզարշավում նա ներդրել էր իր սեփական միջոցները: Ծախսերը, նրա հաշվարկով, գերազանցել են նախագահի աշխատավարձը 5 տարվա ընթացքում:





























