Ամերիկացի Ֆրենկի Գրիքոն ծնվել է առանց աջ ձեռքի եւ այժմ 3D տպագրության տեխնոլոգիաների շնորհիվ կյանքում առաջին անգամ կկարողանա օգտվել երկու ձեռքից:

Ֆրենկիի մայրը գտել է «E-Nable Future» կայքը, որըեղ մարդիկ երեխաներին 3D պրոթեզներ էին տեղադրում, նամակ է գրել, որում պատմել է իր պատմությունն ու խնդրել պրոթեզ որդու համար:

Մոտ երկու րոպե անց նրա առաջարկին արձագանքել է Մասաչուսեթսի Բուրլինգթոնի միջին դպրոցի ուսուցիչը, ով սկսել էր աշխատել տպագրող 3D սարքերի հետ:

Նա հրավիրել է իր գործընկերոջը՝ Քեւին Քիլին, որպեսզի միասին 3D պրոթեզ ստեղծեն Ֆրենկիի համար: Դպրոցի շատ աշակերտներ նույնպես օգնել են, մշակել նոր գաղափարներ 3D պրոթեզավորման համար իրենց համակարգիչների եւ iPad պլանշետների օգնությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով « The Daily Dot»-ին:

Մի քանի ամիս անց պրոթեզը պատրաստ էր: Ուսուցիչների ստեղծած մոդելում Ֆրենիկին կարող է մկանններից ստացած ազդակների հիման վրա ծալել ձեռքը, փակել մատները: