Շվեդիայում երդվել է առաջին կին արքեպիսկոպոսը: 59-ամյա գերմանուհի Անտյե Ժակելենը դարձել է Շվեդիայում Լյութերական եկեղեցու առաջին կին-եպիսկոպոսը: Լյութերական եկեղեցու հավատացյալները կազմում են երկրի բնակչության 2/3-ը:

Երդման արարողությանը մասնակցել են շվեդական թագավորական տան բոլոր անդամները, թագավոր Կարլ Գուստավը, թագուհի Սիլվիան, արքայադուստր Վիկտորիան եւ արքայազն Դանիելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Huffington Post-ը:

Ժակելենը, ով եկեղեցու սպասավոր էր դարձել դեռ 1980թ., հաճախ է քննադատության ենթարկվել իր համոզմունքների, անգամ՝ սանրվածքի համար: Նա հայտարարում էր, թե Աստծո նկատմամբ հավատի եւ էվոլյուցիոն տեսության մեջ հակասություն չկա: