Ուկրաինայի ԱԳՆ ուղղվել է նոտա պահանջելով պատժել «Կիեւում ռուսական դեսպանության շենքի շուրջ անկարգությունների մեղավորներին» եւ փոխհատուցել հասցված վնասը: Այդ մասին հունիսի 15-ին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեսպանության հանդեպ նեոնացիստական եւ այլ անհարիր կարգախոսներով երիտասարդների կազմակերպած անկարգությանը, ապա Ուկրաինայի ԱԳՆ բողոքի նոտա է ուղարկվել պահանջոց հայտնաբերել եւ պատժել մեղավորներին, փոխհատուցել հասցված լուրջ վնասը»,- ասել է Լավրովը լրագրողներին:

«Պայքարելու ենք ուկրաինացի մեր գործընկերների արժանի արձագանքի համար»,- հավելել է նախարարը: Լավրովի խոսքով՝ հարձակմանը մասնակցել են «Ազով» ջոկատի զինվորներ, որոնց հովանավորում է օլիգարխ Կոլոմոյսկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»-ին: