Վերջին երեք տարիներին Բրիտանիայում հինգ միլիոն ֆունտ ստեռլինգ է ծախսվել հիվանդանոցների դռները լայնացնելու եւ ծանր քաշ ունեցող հիվանդների համար հատուկ վերելակներ, աթոռներ եւ ձեռնափայտեր գնելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով The Telegraph-ը:
Ըստ հրատարակչության` հիվանդանոցներից մեկը միջանցքները լայնացնելու համար ծախսել է 80 հազար ֆունտ ստեռլինգ, մյուսն էլ վճարել է 15 հազար ֆունտ` դիահերձարաններում հատուկ սառեցման համակարգի համար:
«Այդպիսով, մենք 2050 թ. կարող ենք հասնել մինչեւ 10 միլիոն ֆունտ ցուցանիշի», —Mirror-ին է ասել Ճարպակալման խնդիրներով ազգային ֆորումի կառավարման խորհրդի անդամը:
Անգլիայի գլխավոր սանիտարական բժիշկ, պրոֆեսոր Դեյմ Սալի Դեւիսը վերջերս գրել էր, որ Անգլիայում եւ Ուելսում մահվան դեպքերի 10 %-ը ավելորդ քաշի պատճառ է: Նա նաեւ հաստատել է, որ ճարպակալումը բնական երեւույթ է դարձել, եւ շատերը պարզապես չեն գիտակցում, որ իրենք խնդիրներ ունեն:





























