Չինաստանի ավելի քան 300 հարուստ բնակիչ տիեզերական ճամփորդություն իրականցնելու հնարավորություն ընձեռող 100 հազար դոլար արժողությամբ տոմս են զբաղեցրել:

305 գնորդ գնել է հոլանդական Space Expedition Corp (SXC) ընկերության կողմից առաջարկված ճամփորդության տոմսերը: 599 999 յուան (96 հազ. դոլար) արժողությամբ տոմսերը վաճառվել են Taobao կայքի մանրածախ առեւտրի կայքում, հաղորդում է AstroNews-ը:

Ճանապարհորդները ուղեւորվելու են տիեզերք երկտեղանոց նավի վրա եւ այնտեղ կանցկացնեն 5-6 րոպե՝ հնարավորություն ստանալով Երկիրը տեսնել բարձրությունից եւ ապրել անկշռության զգացումը:

Հատկանշական է, որ ճամփորդության ամսաթիվը նշված չէ: Չնայած նրան, որ դեպի տիեզերք զբոսաշրջության նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին շատ բարձր է, դեռեւս չկան մասնավոր ընկերությունները, որոնք պարբերական հիմունքներով տիեզերական զբոսաշրջության ծառայություններ կմատուցեն:

Նշվում է, որ մասնակիցների կշիռը չպետք է գերազանցի 125 կգ-ը: Թռիչքից առաջ նրանք պետք է հատուկ պատրաստություն անցնեն: