Ուկրաինայի՝ Եվրամիությանն արագ անդամակցությունը չի լուծի այդ երկրի տնտեսական խնդիրները: УНН-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 16-ին հայտարարել է Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը:
«Ուկրաինայի ասոցացման հարցը դեռեւս բանակցությունների սեղանին է, դիտարկվում է նաեւ մաքսային սահմանների վերացման հարցը»,- նշել է եվրոպացի պաշտոնյան:
«Սակայն Եվրամիությանն արագորեն անդամակցությունը չի լուծի Ուկրաինայի խնդիրները»,- հավելել է Էթինգերը:
Ինչպես հաղորդվում էր, Եվրամիությունն Ուկրաինային եւ Ռուսաստանին հրավիրելու է գազային բանակցությունների նոր փուլի:





























