Ռազմական տեխնիկայի շարասյուները ուղղություն են վերցրել Տագանրոգի, Նովոշախտինսկի, Գուկովի եւ ռոստովյան Դոնեցկի կողմը, հաղորդում են ականատեսները:

Այսպես, Youtube-ում տեսահոլովակ է հայտնվել, որտեղ նկատելի է ուկրաինական սահմանում Ռոստովի մարզի տարածքով շարժվող ռազմական տեխնիկայի շարասյունը:

Հոլովակը նկարահանվել է հունիսի 14-ին Տագանրոգի կողմ Դոնի Ռոստովի ճանապարհով ԲՄԴ-3 ի հետեւից ընթացող ավտոմեքենայի տեսառեգիստրատորի վրա: Ավտոմեքենայի վարորդը հաղորդում է, որ զինվորականները շրջվել են Նովոշախտինսկի, Գուկովի եւ Դոնեցկի կողմը, հաղորդում է «Բլոկնոտ: Ռոստով»-ը:

Ռազմական տեխնիկայի տեղաշարժ է գրանցվել նաեւ հունիսի 15ին Նովոշախտինսկում:

Ավելի վաղ, Մոսկվան եւ Կիեւը սահմանի խախտման փոխադարձ մեղադրանքներ են փոխանակել: Այսպես, Ռոստովի շրջանի ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանային կառավարման մամուլի ծառայության ղեկավարը հայտարարել է, որ հունիսի 13-ի գիշերը ուկրաինական հետեւակային զրահամեքենան Ռոստովի շրջանում խախտել է սահմանը:

Իրենց հերթին, ուկրաինացի զինյալները ռուսական կողմին են մեղադրում սահմանը խախտելու համար: Այսպես, Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցյալ շաբաթ Ռուսաստանի կողմից Ուկրաինա է ներթափանցել ռազմական տեխնիկայի առնվազն երեք շարասյուն, այդ թվում նաեւ՝ հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր: