Եվրամիությունը հունիսի 27-ին Ուկրաինայի հետ կստորագրի Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը: Նույն օրը նմանատիպ փաստաթղթեր կստորագրվեն նաեւ Մոլդովայի եւ Վրաստանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԵՄ խորհրդի կայքը:

«Երկու համաձայնագրերն էլ կստորագրվեն ԵՄ նիստում՝ հունիսի 27-ին»,-ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Ուկրաինայում ԵՄ պատվիրակության ղեկավար Յան Տոմբինսկին հայտնել է, որ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ կստորագրվի ԵՄ խորհրդի նիստում: Նա նշել է, որ ուկրաինական կառույցները արդեն հիմա կարող են սկսել տվյալ համաձայնագրի նորմերի ներդրումը:

Հիշեցնենք, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվել է մարտի 21-ին՝ Բրյուսելում: