Անկախության համար Շոտլանդիայի հանրաքվեն բուքմեյքերական պատմության մեջ ամենաշատ ուշադրությունը գրաված քաղաքական իրադարձությունն է դառնալու: Այս մասին տեղեկացնում է բրիտանական William Hill բուքմեյքերական գրասենյակը, որն արդեն ռեկորդային թվով խաղադրույքներ է ընդունել այդ իրադարձության առիթով:

Գրասենյակի ներկայացուցչի խոսքով, իրենք արդեն ավելի քան 1 մլն ֆունտ սթեռլինգի չափով խաղադրույք են ընդունել, իսկ խաղացողների հոսքը դեռեւս չի սպառվում: Հետաքրքիր է, որ նրանց 56 տոկոսը կարծում է, որ Շոտլանդիան առաջիկա հանրաքվեի արդյունքում անկախություն ձեռք չի բերի:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Բրիտանիայում գրանցվել էր քաղաքականության պատմության մեջ ամենամեծ բուքմեյքերական խաղադրույքը: Անանուն խաղացողը 400 հազար ֆունտ էր առաջարկել այն բանի համար, որ Շոտլանդիան չի անկախանա: Այս մասին տեղեկանում ենք Сhampionat-ից: