Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը մեկնարկելու է հունիսի 23-ին, Ստրասբուրգում:
Վեհաժողովի օրակարգի հիմնական թեմաներից են Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի ընտրությունը, Ադրբեջանի նախագահի ելույթը, ինչպես նաեւ Իտալիայի ափերին ներգաղթյալների մեծ հոսքի հարցը:
Օրակարգում ներառված են նաեւ զեկույցներ ԶԼՄ-ներում եւ դրանց միջոցով բռնության քարոզչության, Եվրախորհրդի Բանկի զարգացման մարտահրավերների, Արեւմտյան Սահարայում կոնֆլիկտի լուծման հարցում խորհրդարանական ներդրման մասին:
Նստաշրջանի ընթացքում ակնկալվում է նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ելույթը, ով զեկույց կներկայացնի որպես Նախարարների կոմիտեի ղեկավար:
Նշենք, որ Ադրբեջանը Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնել է մայիսի 14-ին:





























