Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հակաահաբեկչական գործողության ուժերին հրամայել է կարճ ժամանակում մաքրել Ռուսաստանի հետ սահմանը: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հաղորդել է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի եւ պաշտպանության քարտուղար Անդրեյ Պարուբին:

«Ակնհայտ է, որ գործողության անցկացման ժամանակահատվածը ես այդքան էլ լիազորված չեմ ասել, սակայն կարող եմ պնդել, որ Ուկրաինայի նախագահը հրամայել է կարճ ժամկետներում լուծել այդ հարցը», հաղորդել է Պարուբին, փոխանցում է LIGA-ն:

Նրա խոսքով՝ ռուսական բանակի ստորաբաժանումները նախկինի պես ինտենսիվորեն նետվում են ռուս-ուկրաինական տարածքի դիմաց գտնվող Լուգանսի եւ Դոնեցկի շրջաններ, իսկ այդ շրջաններում Հակաահաբեկչական գործողության ուժերին դիմադրում են 15-20 հազար զինված ակտիվիստեր: Պարուբիի համոզմամբ, դրանց կեսը Ռուսաստանից են եկել՝ Կովկասի չեչեններ, ռուսական հատուկ նշանակության ստորաբաժանումները, վարձկաններ:

Ավելի վաղ, Ռուսաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հաղորդել էր, որ Ռուսաստանի հետ սահմանը հակաահաբեկչական գործողության զինյալները եւ սահմանապահները մոտ օրերս կփակեն: