Ռուսաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Ուկրաինայի հետ գազի վերաբերյալ պարտավորությունները մարելու պայմանով: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես կարծում եմ, որ մենք չպետք է բացառենք երկխոսության հնարավորությունը, եթե այդուհանդերձ Ուկրաինայի մեր գործընկերները, ավելի լավ անսան գիտակցության թելադրանքին, վերադառնան քննարկումներին, ընդգծում եմ գերարտոնյալ, բավականին նախընտրելի առաջարկություններին, որոնցով հանդես է եկել ռուսական կողմը, ես կարծում եմ , որ մենք պատրաստ կլինենք բանակցությունների շարունակությանը, սակայն, իհարկե, ամբողջ ծավալով պարտքի մարման պայմանով», - ասել է ռուսական կառավարության ղեկավարը:

Մեդվեդեւի կարծիքով՝ Ուկրաինան արհեստականորեն գազային ճգնաժամ է ստեղծել:

«Նրանց առաջարկվել էին գերարտոնյալ պայմաններ, եթե անգամ դա համեմատենք նախորդ նախագահության համագործակցության գազային ժամանակահատվածի հետ, այդուհանդերձ, նրանք այդ պայմաններին չհամաձայնվեցին, եւ ըստ էության, արհեստականորեն գազային ճգնաժամ ստեղծեցին՝ դա ցավալի է», - ասել է Մեդվեդեւը: