Թայլանդի 160 կինոթատրոններում կառավարության աջակցությամբ անվճար տոմսեր են բաժանվում հայրենասիրական ֆիլմեր դիտելու համար թագավորի մասին, ով երկիրն ազատագրել է զավթիչներից:

Կինոթատրոնների տոմսերի բաժանումը դարձել է «Մարդկանց երջանկություն վերադարձնելու» ծրագրի եզրափակիչ փուլը, որն ուղղված է երկրի իշխանությունների աջակցությանն եւ մրցակցող քաղաքական ճամբարների միջեւ լարվածության նվազեցմանը: Росбалт-ը, հղում կատարելով The Hollywood Reporter-ին, տեղեկացնում է, որ արշավը ներառում էր նաեւ անվճար վարսահարդարում, զինվորական համազգեստով երիտասարդ կանանց շքերթի տոմսեր եւ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի բացօթյա անվճար հեռարձակում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թայլանդի իշխանությունները երկրի ամբողջ տարածքում չեղյալ են հայտարարել պարետային ժամը: