Այժմ հայկական պատվիրակությունն Ադրբեջանի խորհրդարանում պաշտոնական ճաշի է մասնակցում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Նա հայ խորհրդարանականների հետ մասնակցում է Բաքվում անցկացվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-ռոութ» սեմինարին:

Ռիչարդ Կիրակոսյանի տեղեկացմամբ, ինքը հայ պատգամավորներ Թեւան Պողոսյանի եւ Կորյուն Նահապետյանի հետ Արցախի համար կենաց է խմել:

Հիշեցնենք, որ հունիսի 16-18-ը Բաքվում անցկացվում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-ռոութ» 86-րդ սեմինարը՝ նվիրված Հարավային Կովկասին: Հայաստանից սեմինարին մասնակցում են ԱԺ իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: