Հունիսի 16-ին Չինաստանում մահապատժի են ենթարկել 13 հոգու, ովքեր մեղավոր են ճանաչվել երկրի արեւմտյան Սինցզյան նահանգում ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ:
Մեղադրյալներից երեքը դատապարտվել են ոստիկանական բաժանմունքի եւ վարչական շենքի վրա հարձակում իրականացնելու համար, ինչի արդյունքում 24 մարդ է մահացել:
BBC-ի ռուսական ծառայության տեղեկացմամբ, մայիսի 22-ին Սինցզյանի մայրաքաղաք Ուրումչիում երկու ավտոմեքենաներ մխրճվել էին ամբոխի մեջ: 39 մարդ զոհվել էր, տասնյակները՝ վիրավորվել:
Չինական իշխանությունները խաղաղ բնակչության վրա հարձակման համար պատասխանատու են համարում Սինցզյանի էթնիկ ույղուրներին: Վերջիններն իրենց հերթին իշխանություններին մեղադրում են հետապնդումների եւ խտրականության համար:





























