ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Իրանի հետ Իրաքի ծայրահեղականների դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: Նրա խոսքով՝ Վաշինգթոնը մտադիր է բանակցություններ վարել Իրանի հետ Իրաքում անվտանգության հետ կապված իրավիճակի շուրջ:

«Մենք բաց ենք երկխոսության համար, եթե Իրանը կարողանա ինչ-որ կառուցողական ներդրում կատարի»,- մեջբերում է Քերիին «Ինտերֆաքսը»:

ԱՄՆ-ի իշխանությունները չենբացառում ռազմական համագործակցության հնարավորությունը Իսլակմական հանրապետության ղեկավարության հետ սունի ծայրահեղականների դեմ պայքարում: Բացի այդ, Քերին ընդգծել է, որ ամերիկյան անօդաչու ինքնաթիռների կիրառումը «կարող է հնարավոր լինել», եթե իսլամիստները շարունակեն զարգացնել հարձակում Բաղդադի վրա: