Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության  ուկրաինական պետական սահմանի միակողմանի սահմանազատում անցկացնել: Այդ մասին հայտարարել է ԱԱՊԽ քարտուղար Անդրեյ Պարուբին, գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»: «Ուկրաինայի նախարարների կաբինետին հանձնարարել են ռուս-ուկրաինական պետական սահմանի միակողմանի սահմանազատում անցկացնել, ապահովել դրա ինժեներական-տեխնիկական կազմակերպում ազգային անվտանգության այսօրվա սպառնալիքներին համապատասխան»,- հայտարարել է Պարուբին:

Բացի այդ, Ուկրաինայի իշխանությունների քննարկման հարցն է ռուսական նավերի մուտքի արգելափակումը Ազովի ծովի նավահանգիստներ, ինչպես նաեւ ՌԴ հետ երկաթուղային եւ օդային հաղորդակցության անցակետերի աշխատանքներին դադարեցում: Պարուբին հավելել է, որ նիստում կքննարկվի նաեւ ռուս-ուկրաինական սահմանի հատման կարգի հաստատում բացառապես երկաթուղային եւ օդային հաղորդակցության անցակետերում եւ «նախատեսել, որ անհրաժետության դեպքում, դրանց աշխատանքն էլ կդադարեցվի»: