Կիեւը քննարկում է Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերում ռազմական դրություն մտցնելու հարցը: Այդ մասին հայտարարել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Անդրեյ Պարուբին:

Նրա խոսքով՝ այս հարցն իշխանությունները քննարկում են: Դրա հետ մեկտեղ Պարուբին ընդգծել է, որ սկզբում կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ուկրաինա պետության դեմ դուրս եկած անձինքն զենքերը վայր դնեն եւ լքեն երկիրը: