ԱՄՆ-ի դիզայներական ընկերությունը ստեղծել է մառախուղի գոլորշին: Համը զգալու համար բավական է խողովակի միջոցով մառախուղից մի փոքր կում անել:

Ներկայումս սարքը կարող է վերարտադրել 200 համ, այդ թվում՝ շոկոլադի, մեղրի, թեյի, տիրամիսուի, ոստրեի, լոբու, տարատեսակ համեմունքների, մրգերի եւ բանջարեղենի, եւ անգամ ծառի, քինաքինայի, գարեջրաեփման խմորիչների համերը:

Չարլի մականունը կրող համեղ գոլորշու ստեղծողը իր գոլորշային մեքենաները տեղադրում է մասնավոր երեկույթներում, որտեղ հյուրերը զուգակցում են համերը, հաղորդում է Kedem-ը:

Չարլիի խոսքով՝ հատկապես տարածված են յուղոտ եւ կալորիական ճաշատեսակների համերը՝ մարդկանց դուր է գալիս այդ համը զգալ՝ չանհանգստանալով ավելորդ կիլոգրամների մասին: