Ամերիկյան ինտերնետ-խանութներից մեկը սկսել է վաճառել հայտնիների հոգիները:
Ջեննիֆեր Լոուրենսի, Ռայան Հոլսինգի, Ջասթին Բիբերի եւ այլ աստղերի «հոգիները» կարելի է ձեռք բերել SoulsRUs խանութում 15 դոլարով: Խանութի տիրուհին, գրաֆիկական դիզայներ Մոլլի Գեյթսը արդեն վաճառել է Բեյոնսեի, Օփրա Ուինֆրիի եւ Մեթյու ՄքՔոնահիի «հոգիները», հաղորդում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով Mashable.com կայքին:
Միակ «հոգին» որի համար Գեյթսը 50 տոկոսանոց զեղչ է արել, Ջասթին Բիբերին է պատկանում, քանի որ խանութի տիրուհին «ցանկացել է հնարավորինս շուտ ազատվել դրանից»:
«Հոգիներն» իրենցից ներկայացնում են փակ տարաներ, որոնց ներսում գտնվում է վարդագույն փայլերով լցանյութ: Յուրաքաչյուր տարայի վրա գրված այն մարդու անունը, ում հոգին Գեյթսը «բռնել է», ինչպես նաեւ նախազգուշացում, որ տարաները ոչ մի դեպքում չի կարելի բացել եւ թույլ տալ հոգուն «ազատության մեջ հայտնվել»:
Գեյթսի պնդմամբ՝ նա զբաղվում է հայտնիների հոգիների որսով, երբ նրանք քնած են: Գեյթսը պատմել է, որ սովորել է «առեւանգել հոգիները» դեռ մանկուց, երբ առաջին անգամ «գողացել է իր ընկերուհու ծովախոզուկի հոգին»:





























