Մասաչուսեթս նահանգի Թյուքսբերի քաղաքում կալանավորել են գրադարանում մարմնավաճառությամբ զբաղվող կնոջը: Թե որքան է նա այնտեղ դրանով զբաղվել, հայտնի չէ: Ոստիկանությունը նրա մասին իմացել է ընթերցողներից, որոնք հայտնել են ոմն «ընթերցողուհու» մասին, ով իրենց սեռական ծառայություննէր է առաջարկել եւ պայմանավորվել՝ երկտողերի փոխանակման եղանակով:
Ոստիկաններից մեկը որպես ընթերցող ներկայացել է գրադարան, ու մարմնավաճառուհին իսկույն որոշել է ծանոթանալ նրա հետ:
Նա երկտող է փոխանցել եւ իր ծառայության համար 60 դոլար առաջարկել: Կնոջը կալանավորել են, հայտնում է lenta.ru-ն:
Ավելի վաղ եւս Թյուքսբերիի գրադարանը փորձել էին մարմնավաճառությամբ զբաղվելու համար օգտագործել: 2013թ. մի տղամարդու էին կալանավորել, ով ցանցում հայտարարություն էր տարածել, թե պատրաստ է սեռական ծառայություններ մատուցել գրադարանի զուգարանում:





























