Պերուին պատկանող է 2000 տարի առաջ կարված  պատանքը  Շվեդիայից վերադարձվելուց հետո ներկայացվել է Լիմայի հանրությանը:

Գեթեբորյան պատանքը արվեստի բացառիկ նմուշ է: Դրա վրա կարված է 32 քառակուսի, որոնցում համադրված են կապույտի, կանաչի, դեղինի եւ կարմիրի  80 երանգներ:

Պատանքը Պարակաս մշակույթի շրջանի հնագույն 4 գործվածքներից մեկն է:

80 տարի առաջ այդ գործվածքները  շվեդ դիվանագետն ապօրինաբար դուրս էր բերել Պերուի:

Ըստ ուսումնասիրողների՝ պատանքի պատկերները օրացույց են ծառայել գյուղատնտեսական տարեշրջանները որոշելու համար:

2021թ. սպասվում է, որ Շվեդիայից կվերադարձվեն  Պերուի եւս 85 գործվածքներ, որոնք ստեղծվել են Պարակաս քաղաքակրթության ծաղկման շրջանում: 

Չնայած որ գործվածքները ստեղծվել են 2000 տարի առաջ, հնագետները կարծում են, որ դրանք հիանալի են պահպանվել, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը: