Հետազոտողները անհայտ տղամարդու դիմանկար են հայտնաբերել Պաբլո Պիկասոյի վաղ շրջանի «Կապույտ սենյակ» (1901) կտավի վրա, որը գտնվում է Վաշինգտոնում, Ֆիլիպսի հավաքածուում, հաղորդում է «ԻՏԱՏ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով AP-ին:
Կտավում, ինֆրակարմիր ճառագայթների օգնությամբ հստակ երեւում է պիջակով ու փողկապով մի տղամարդ: Նա նստած է՝ ձեռքին հենված դիրքով, ձեռքի մատներին երեք մատանի կա:
Դեռ 60 տարի առաջ ռեստավրատորները կասկածներ ունեին, որ «Կապույտ սենյակի» ստեղծագործության մեջ այլ պատկեր կա. նկարի որոշ մասերում գույները ամբողջությամբ չեն համընկնում ընդհանուր ստեղծագործության հետ: Սակայն միայն 1990-ական թթ. գիտնականները կարողացան ստուգել այդ ենթադրությունը ռենտգենյան ճառագայթների օգնությամբ: 2008թ. մասնագետները, օգտագործելով ինֆրակարմիր ճառագայթներ, մի քանի պատկեր էին ստացել, իսկ նախորդ շաբաթ, շնորհիվ լուսապատճենման ավելի կատարյալ տեխնոլոգիայի, կարողացել են տեսնել դիմանկարը ողջ մանրամասնություններով: Փորձագետները նաեւ փորձում են պարզել նկարում պատկերված տղամարդու ինքնությունը:
Սա առաջին դեպքը չէ, որբ Պիկասոյի նկարներում երկու շերտ են առկա: Այսպես, նրա «Արդուկ անող կինը» նկարի տակ հայտնաբերել են բեղերով տղամարդու դիմանկար:





























