Լեհաստանում աղմկոտ քաղաքական սկանդալ է ծայր առել: Wprost ամսագիրը հրապարակել է երկրի արտաքին գործերի նախարար Բարտոլոմե Սենկեվիչի եւ Կենտրոնական բանկի նախագահ Մարեկ Բելկայի միչեւ խոսակցության ձայնագրությունը:
Ձայնագրությունում Բելկան հայտարարել է, որ կօգնի կառավարությանը լուծել տնտեսական խնդիրները, եթե ֆինանսերի նախարարին փոխարինեն ավելի «ապաքաղաքական» դեմքով, հաղորդում է Euronews-ը:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հրապարակումը անվանել է իր աշխատակազմը «տապալելու» փորձ:
«Այս իրավիճակը պետական հեղաշրջման կամ ապօրինի կերպով կառավարությունը տապալելու կազմակերպված փորձ է: Ես քաղաքական որոշումներ չեմ ընդունի՝ հիմնվելով այսօրվա տվյալների վրա: Ես կենտրոնացած եմ այդ գործի մանրամասների բացահայտման եւ պետության կայունության ապահովման վրա», - հայտարարել է Տուսկը:
Խնդիրն այն է, որ կառավարության կարիքների համար Կենտրոնական բանկից ուղղակի փոխառությունները ուղղակիորեն արգելված են լեհական օրենսդրությամբ:
Ավելին, ավելի քան կես տարի առաջ՝ այսինքն խոսակցությունից հետ ֆինանսների նախարար Յացեկ Ռոստովսկուն պաշտոնանկ են արել:
Կենտրոնական բանկում դա համընկնում են անվանել, չնայած եւ հաստատել են ԱԳՆ նախարարի հետ իրենց ղեկավարի խոսակցության իսկությունը:





























