Փարիզի ծայրամասում անհայտ անձինք սարսափելի ծեծի են ենթարկել 16-ամյա գնչու տղայի, ում կասկածել են գողություն կատարելու մեջ:
Պատանին ծայրահեղ ծանր վիճակում է:
BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, ոստիկանությունը նրան անգիտակից վիճակում գտել է սուպերմարկետում, գնումների սայլակի մեջ:
Վերջին մի քանի ամիսներին այդ խանութի շրջանում կատարված գողությունների առիթով պատանուն բազմիցս հարցաքննել են:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կատարվածն անվանել է «հրեշավոր եւ աններելի չարագործություն»:





























