Շվեյցարիայում արկածախնդիր կովը բարձրացել է տանիք եւ այնտեղ մնացել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Metro-ին: Բեռնից ոչ հեռու գտնվող ֆերմայում միջադեպի ականատես է դարձել Ռոլֆ Շտեյներ հեծանվորդը:
«Ես չէի կարողանում հավատալ իմ աչքերին, ես ստիպված էի 3 անգամ ուշադիր նայել, որպեսզի հասկանամ, որ տեսնում եմ այն, ինչ մտածում եմ՝ կով տանիքի վրա», - ասել է Շտեյները:
Նշվում է, որ կովին հաջողվել է բարեհաջող իջնել. Նա միայն մի փոքր տանիքն է վնասել: Ֆերմայի սեփականատեր Դիթեր Մյուլլերը պատմել է, որ այդ կովը միշտ եղել է իր ամենաիրասածի կենդանիներից մեկը եւ վարվել է այնպես, ինչպես ցանկացել է:
«Ինձ մնում է միայն վճարել կոտրված տանիքի հաշիվը», - ասել է Մյուլլերը:





























