Իրաքի շիական ղեկավարությունը Սաուդյան Արաբիային մեղադրում է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման սուննի գրոհայիններին քաջալերելու համար, փոխանցում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Մենք նրանց պատասխանատու ենք համարում՝ իսլամական խմբավորումներին նյութապես եւ բարոյապես աջակցելու համար: Այդ աջակցության արդյունքը դրսեւորվում է այնպիսի ոճչագործություններում, որոնք որակվում են որպես ցեղասպանություն», — ընդգծել են Բաղդադում:
Բացի դրանից, Իրաքի ղեկավարությունը Սաուդյան Արաբիային անուղղակի մեղավոր է համարում, որ այդ օգնության հետեւանքով իրաքցիների արյունն է հեղվել, ոչնչացվել են Իրաքի պետական հաստատությունները, պատմական ու հոգեւոր կառույցները:
Միեւնույն ժամանակ իրանցի պատգամավոր Մուհամադ Սալեհ Ջոքարը հայտարարել է, որ գրոհայինները 4 միլիարդ դոլար ֆինանսական աջակցություն են ստացել արաբական երկրներից, այդ թվում նաեւ Սաուդյան Արաբիայից՝ Իրաքում ահաբեկչական գործունեություն ծավալելու համար: Այս մասին Իրաքի մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը հայտնել է «Իրան դեյլի» թերթին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























