Իսպանական Ավիլես քաղաքում երկու անտուններ փրկել են 9-ամյա աղջնակի կյանքը: Աղջկա մոտ նոպա է սկսվել, որի արդյունքում սրտի կանգ է արձանագրվել:

Գիշերակացի համար փողոցներով թափառող տղամարդիկ սպասում էին քաղաքային ապաստանի դռները բացվելուն, երբ հարեւանությամբ գտնվող տանից ճիչեր են լսել:

Անտունները, առանց երկար մտածելու, վազել են տան ուղղությամբ: Նրանցից մեկը՝ 41-ամյա Խավիեր Պերես Ալոնսոն երիտասարդ տարիներին շտապ բժշկական օգնություն ցույց տալու կուրսերում է սովերել, եւ որոշ ժամանակ աշխատել մասնագիտությամբ:

Մինչեւ երեխայի հայրը շտապօգնության խումբ է կանչել, Ալոնսոն իր ընկերոջ հետ աղջկան կյանքի են վերադարձրել՝ արտաքին մերսման եւ արհեստական շնչառության միջոցով:

Շտապ օգնության բժիշկները փաստել են, որ եթե այդ երկու տղամարդիկ ժամանակին չմիջամտեին, երեխայի օրգանիզմում անդառնալի հետեւանքներ կարող էին լինել, հաղորդում է Ispania po russki-ն