Երիտասարդները եւ դեռահասները միշտ էլ ցանկանում են նորաձեւ լինել, որի դրսեւորումներից մեկն էլ արեւայրուքն է: Սակայն գիտնականները զգուշացնում են, որ արեւը հատկապես վտանգավոր է դեռահասների եւ երիտասարդների համար, քանի որ այրվածքները առանձնակի վտանգավոր են այս տարիքում:
ԱՄՆ-ում այս թեմայով հատուկ ուսումնասիրություն է անցկացվել: Պարզվել է, որ արեւի ճառագայթները մելանոմա են առաջացնում: Վտանգի են ենթակա 15 -20 տարեկանները:
Ռիսկային մյուս խումբը սպիտակամաշկ եւ կարմիր մազերով դեռահասներն ու երիտասարդներն են:
Գիտնականները խորհուրդ են տալիս արեւայրուք չընդունել 10 րոպեից ավելի: Ընդ որում՝ դա կարելի է անել միայն անվտանգ ժամանակ՝ առավոտյան (մինչեւ 10.00) ճաշից հետո (16.00-ից հետո):





























