Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջրիստանը դիտարկում են Կենտրոնական Ասիայի միասնական էներգետիկ համակարգի վերականգնման հարցը՝ շրջանցելով Ուզբեկստանը: Այդ մասին հաղորդել է «Բարկի տոչիկ» պետական էներգետիկ հոլդինգի վերակառուցման եւ մասնավորեցման հարցերով բաժնի ղեկավար Ույգոլոյ Խոջաեւը:

Նրա խոսքով՝ ժամանակին միասնական էներգետիկ եւ գեներացնող համակարգը ստեղծվել է տարածաշրջանի երկրներին կայուն եւ անխափան էլեկտրաէներգիկ համակարգի ստեղծման նպատակով, հաղորդում է Avesta-ն:

Խոջիեւան նշել է, որ Տաջիկստանը ամառվա ընթացքում էլեկտրաէներգիայի ավելցուկը արտահանել է հարեւան Ուզբեկստան՝ ձմեռային շրջանում ուզբեկական էլեկտաէներգիայի հոսքի փոխարեն:

 «Միասնական էներգետիկ համակարգից Տաջիկստանի հեռանալուց հետո դժվար է հաշվել դրա հետեւանքով առաջացած տնտեսական վնասը: Արդյունաբերական ձեռնարկությունները կես տարի ամբողջական էլեկտրաէներգիա չեն ստանում: Բազմաթիվ բանակցությունները ապարդյուն են ավարտվել»:

Նրա կարծիքով, համակարգի վերականգնման դեպքում Տաջիկստանը հնարավորություն կունենա տարածաշրջանի երկրների հետ փոխանակվել էլեկտրաէներգիայով, եւ դրա ավելցուկը իրացնել այամռանը: