Պոլտավայի մարզի Լոխվիցա քաղաքում Ուրենգո-Պամորի-Ուժգորոդ գազատարի խողովակ է պայթել: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ-ի Պոլտավա շրջանի մամուլի ծառայությունում, հաղորդում է «Ուկրաինա 112»-ը:
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Ներկայումս դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբ է աշխատում: Ականատեսների վկայությամբ, ծխի բարձրությունը մոտ 200 մետր է հասել: Կրակի պատճառվ աղբյուրին մոտենալն անհնար է եղել: Տեղացի բնակիչները չեն բացառում ահաբեկչության հնարավորությունը:
«Ուրենգո-Պոմար-Ուժգորոդ» գազատարը միացնում է Արեւմտյան Սիբիրը Ուժգորոդի հետ: Այնուհետեւ գազը տեղափոխվում է Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի վերջնական սպառողներին:











