ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլը այսօր՝ հունիսի 17-ին, հանդիպել են ԱԺ 6 խմբակցությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկելի բազմաթիվ խնդիրներ:
ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Արմեն Ռուստամյանը ներկայացրել քառյակի 12 կետերը, որոնք ներկայացրել են իշխանություններին:
Ռուստամյանի խոսքով՝ իրենք համազեկուցողներին ներկայացրել են ՀՅԴ դիրքորոշումը կապված սահմանադրական բարեփոխումների հետ: «Նշել ենք, որ եթե համակարգը իրական չփոխվի, խորքային, ապա առաջիկա փոփոխությունները դժվար լուրջ հնարավորություն ընձեռեն ժողովրդավարության առումով։ Հիմնավորել ենք անցումը խորհրդարանական համակարգին, որ պետք է Հայաստանում ազատվել նախագահական, կիսանախագահական համակարգից: Սա սուպերնախագահական համակարգ է, որը կենտրոնացված է մեկ անձի ձեռքում, եւ եթե այդ փոփոխությունները չեն արվելու, ապա իմաստ չունի»,-ասել է Ռուստամյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշել է նաեւ, որ համազեկուցողների հետ քննարկել են նաեւ ԼՂ խնդիրը՝ ընդգծելով, որ «Եվրախորհուրդն իր արժեհամակարգին համապատասխան բարձրության վրա չի գտնվում Լեռնային Ղարաբաղի հարցում, որովհետեւ ըստ էության այն, ինչ-որ Հայաստանն է անում ԼՂՀ տարրական իրավունքների իրականացման, հաղորդակցման եւ այլ հարցերում, դա նաեւ միջազգային հանրության գործն է»:





























