Հարավչինական Շանդուն նահանգի դատարանը 7 մարդու մահապատժի է դատապարտել թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվելու համար, եւս 3 հոգի դատապարտվել են մահապատժի, որն իրագործվելու է երկու տարի անց: Հանցավոր նույն խմբավորման 7 անդամի էլ դատապարտել են 16 ամսից մինչեւ 15 տարվա ազատազրկման:
Չինական օրենքների համաձայն, կասկածյալի մոտ 50 եւ ավելի գրամ թմրանյութ հայտնաբերելու հանգամանքը բավարար է մահապատժի վճիռ կայացնելու համար: Ավելի վաղ Չինաստանում օտարերկրացիների, մասնավորապես՝ Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ Նիգերիայի քաղաքացիների բազմիցս մահապատժի են դատապարտել թմրանյութեր ներմուծելու համար:
Դիտորդների կարծիքով, խիստ դատավճիռների նպատակն է ցույց տալ, որ չինական իշխանությունները վճռական են երկրում թմրամոլության տարածման դեմ պայքարի հարցում: 2013 թվականին Չինաստանում թմրամոլության դեմ պայքարի 100-օրյա արշավի ընթացքում ավելի քան 18.2 տոննա թմրադեղ է հայտնաբերվել, ձերբակալվել է 63 հազար կասկածյալ: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, ձերբակալությունների ժամանակ 8 ոստիկան է զոհվել, 18-ը՝ վիրավորվել:





























