ԼՂՀ հարցում ռազմական ուժի կիրառման էսկալացիա է գնում, գնալով ավելի ու ավելի հաճախ են դառնում դիպուկահարների կրակոցները, նաեւ դիվերսիոն գործողությունները, որի արդյունքում զոհվում են զինվորներ, եւ այս տեսանկյունից միջազգային հանրության համապատասխան արձագանք ենք ակնկալում: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերի ու Ալան Միլի հետ հանդիպումից հետո, լրագրողներին այդ հանդիպման մասին պատմելիս նշել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Նրա խոսքով՝ իրենք ԵԽԽՎ համազեկուցողների հետ խոսել են նաեւ արտաքին քաղաքականությունից, ԵՄ-ի եւ Մաքսային միության հետ Հայաստանի հարաբերություններից: