Նիգերիայի հարավային նահանգներից մեկում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել: Երկրի բանակը հայտարարել է «Բոկո Հարամ»-ի ահաբեկիչների հետ կապի մեջ կասկածվող ավելի քան 450 մարդու ձերբակալության մասին:

Ձերբակալվածները կասկածի տակ են ընկել այն բանից հետո, երը երբ հաճախակի տեղաշարժվել են առավելապես քրիստոնյաներով բնակեցված երկրի հարավի ու հիմնականում մահմեդականներով բնակեցված հյուսիսի միջեւ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նիգերիայի իշխանությունները բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ իսլամական ծայրահեղականների «Բոկո հարամ» խմբավորումը կողմնակիցներ է հավաքագրում ամենատարբեր շրջաններում, այդ թվում նաեւ՝ զինյալների շրջանում, որոնց ձերբակալություններն արդեն նախատեսվել են:

Ներկայիս զանգվածային ձերբակալությունները առաջինը չեն Նիգերիայի բազմամիլիոնանոց իսլամական հանրությունում: Այդ տարվա հունվարին Ռիվերս հարավային նահանգում ձերբակալվել են երկրի հյուսիսից ներգաղթած 300 առեւտրականներ: